Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Զգույշ եղեք ARMBUSINESSBANK CJSC-ից (ABB բանկ)

Զգույշ եղեք ARMBUSINESSBANK CJSC-ից (ABB բանկ)
28.10.2023 | 18:53

Ամեն գնով գումար աշխատելու մոլուցքով տարված, վերջինս սկսել է մտնել հաճախորդների «գրպանները»:

ՈՒրեմն, 2023 թ. մայիսին բանկը հայտարարեց, որ իր կողմից հաճախորդներին ուղարկված SMS-ները վճարովի են դառնալու: Սա աննախադեպ, չլսված խայտառակություն է, քանզի պատկերացրեք, որ, օրինակ` բանկը հաճախորդներին ինքն իրեն գովազդող SMS ուղարկի և, ըստ այդմ, բանկի գովազդի համար հաճախորդները վճարեն: Պատկերացրեք նաև, որ նկարագրված գործողությունն իրականացվի հաճախակի պարբերականությամբ:

Այսօրինակ խայտառակության վերաբերյալ ինչ-որ կերպ տեղեկացված հաճախորդները բանկի մասնաճյուղերում SMS ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ գրեցին, սակայն դա էլ չօգնեց: Որոշ ժամանակ անց, բանկը «կորցրեց դիմումները» և վերսկսեց SMS-ներ ուղարկելու գործընթացը:

Բանկի «Տերյան» մասնաճյուղում ասում են, որ հաճախորդը պարտավոր է հիշել բանկում դիմում գրելու օրը և ժամը և, եթե չի հիշում, ապա «բանկը ոչնչով օգնել չի կարող»: Այսինքն, բանկում չկա դիմումների էլեկտրոնային բազա և հաճախորդը պարտավոր է ամեն ինչ հիշել: Սակայն, եթե հաճախորդը կամայական թիվ «վերհիշի», ապա բանկի մասնաճյուղի Հերիքնազը կհերքի այն, պատճառաբանելով, որ այդ օրը որևէ դիմում չի գրվել: Եվ մինչև հաճախորդը «հիշում» է, իսկ Հերիքնազը` հերքում, հաճախորդը բանկից SMS-ների հերթական խմբաքանակն է ստանում: Նույն մասնաճյուղի կառավարիչը ևս չի տիրապետում բանկում գրված դիմումների էլեկտրոնային բազային: Ավելին` վերջինս դեմ չէ, որ յուրաքանչյուր հաճախորդ ամեն օր բանկ այցելի և ամեն օր SMS-ներից հրաժարվելու դիմում գրի: Այդ դեպքում, բանկին դիմումների էլեկտրոնային բազա այլևս անհրաժեշտ չի լինի:

Քանի որ «հերիքնազությունը» (ամեն ինչ հերքելը) «Հայբիզնեսբանկի» աշխատաոճն է, ապա բանկին ինչ-որ բան ապացուցելը շատ ժամանակ և մեծ ջանք է պահանջելու: Իսկ այդ ընթացքում SMS-ները գալիս են ու գալիս:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6600

Մեկնաբանություններ